Հետևեք մեզ։

Ես չեմ ստորագրել, զբաղված էի. Ռուստամ Բաքոյանը՝ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքի մասին

14:24, 21 ապրիլ 2023
Ես չեմ ստորագրել, զբաղված էի. Ռուստամ Բաքոյանը՝ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքի մասին

Ոչ, ես չեմ ստորագրել, ներեցեք, զբաղված եմ: Այսպես պատասխանեց լրագրողների հարցերին ԱԺ իշխող կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ հարցին՝ մասնակցե՞լ է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ ստորագրահավաքին:

 

«Ես չգիտեմ ով է ինչ ասել, ես չեմ ստորագրել»,- ասաց նա:

 

Հարցին՝ կարծում է, որ կարիք չկա՞ անվստահություն հայտնելու, Բաքոյանը պատասխանեեց. «Ես դահլիճում չեմ եղել, չեմ մասնակցել, քանի որ եզդիական Նոր տարին է եղել, ես դրանով եմ զբաղված եղել»:

 

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթի ժամանակ անվտանգության աշխատակիցներին կանչեց ԱԺ նիստերի դահլիճ, որտեղ քաշքշոց սկսվեց։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ իշխող կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ստորագրահավաք է սկսել Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու հարցով: