Հետևեք մեզ։

Զախարովան մեկնաբանել է Կիևի մանկական հիվանդանոցի վրա հարձակման դեպքը

11:22, 10 հուլիս 2024
Զախարովան մեկնաբանել է Կիևի մանկական հիվանդանոցի վրա հարձակման դեպքը

Կիևի մանկական հիվանդանոցի վրա հարձակման հետ կապված միջադեպը Ուկրաինայի հերթական սադրանքն է, ինչպես Բուչայում էր, այս սադրանքները արվում են, որպեսզի արևմտյան լսարանին ցուցադրեն խաղաղ բանակցությունների բացակայությունը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նա նշել է՝ Բուչայում սադրանքը տեղի է ունեցել, որպեսզի նույն արևմտյան լսարանին բացատրվի խաղաղ բանակցությունների դադարեցումը, երբ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ետ կանգնեցրեց Ուկրաինային դրանցից։


«Հիշեք, թե երբ և ինչու եղավ Բուչան... Այժմ մենք, նրանց աղբյուրներից և հայտարարություններից, գիտենք, որ ամբողջ աշխարհը գիտի, որ Բուչան տեղի է ունեցել հենց նրա համար, որ ամրագրվի արևմտյան լսարանի ընկալումը բանակցությունների դադարեցման մասին... Հիմա տեսնենք, թե ինչու։ Հերթական սադրանքն է ի հայտ եկել, ինչին արձագանքում են նրանց պաշտոնյաները արևմտյան մայրաքաղաքներում, քանի որ միջազգային հանրությունը ձեռնամուխ է եղել կարգավորման այլ դիվանագիտական, քաղաքական ճանապարհ գտնելու խնդրին»,- ասել է Զախարովան։