Ռուսաստանի թշնամիները ոչ մի տեղ էլ չեն գնա, նրանք ուժ կհավաքեն և կսպասեն նրան ոչնչացնելու նոր հարմար առիթի, ուստի մենք պետք է պատրաստ լինենք ապագա մարտերին՝ հայրենիքը պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան իր ալիքում։
«Ռուսաստանի թշնամիները ոչ մի տեղ չեն գնա, նրանք ուժ կհավաքեն և կսպասեն մեր երկիրը կործանելու նոր հարմար առիթի։ Մենք պետք է պատրաստ լինենք ապագա մարտերին՝ պաշտպանելու հայրենիքը»,- գրել է Մեդվեդևը՝ խոսելով այն մասին, թե ինչ կլինի Ուկրաինայում արմատականների պարտությունից հետո։