Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների և Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմանները, տարօրինակ կերպով, կարող են առաջանալ, եթե Կիևում սկսվի Մայդանը, որն էլ ավելի արմատական խունտա կբերի իշխանության։ Այսպես է արտահայտվել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան իր ալիքում։
Ռուս քաղաքական գործչի կարծիքով՝ «եթե Կիևը համաձայնի բանակցություններին, բայց դրանք օգտագործի միայն հանգստի համար, ինչպես նաև եթե Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին հայտարարությունը ոչնչի չհանգեցնի, ապա Կիևում արագ կսկսվի արյունալի նոր Մայդան»։
«Եվ այդ ժամանակ, տարօրինակ կերպով, կարող են առաջանալ բանակցությունների համար պայմաններ, այդ թվում՝ կապիտուլյացիայի հարցը, Արևմտյան դաշինքի համար շատ ավելի դժվար կլինի օգնել ակնհայտ ծայրահեղականներին»,- կարծում է Մեդվեդևը։