Գերմանիան ցանկանում է, որ Վրաստանը միանա Եվրամիությանը, սակայն դրա համար Վրաստանը պետք է համապատասխանի չափանիշներին։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։
Նա նշել է, որ անդամակցության գործընթացը դադարեցվել է հենց Վրաստանի կառավարության կուրսի պատճառով։ Դեսպանը հավելել է, որ Գերմանիան չի ընդունել նոր ֆինանսական պարտավորություններ Վրաստանի հետ, իսկ գերմանական բանակը դադարեցրել է Վրաստանի հետ գործընկերությանը մասնակցությունը։
Նա նշել է, որ Բեռլինը դիտարկում է Վրաստանի հետ կապված այլ քայլեր։
Պիտեր Ֆիշերն ասել է նաև, որ Գերմանիան ԱՄՆ-ի հետ մեկտեղ Վրաստանի պաշտպանության լավագույն գործընկերն է։
«Մենք վերահսկում ենք իրավիճակը և համապատասխան որոշում կկայացնենք»,- ասել է Ֆիշերը։