Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստացել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կպնդի, որպեսզի դաշինքը մնա պաշտպանական, ինչպես նախատեսված էր 75 տարի առաջ:
«Վաշինգտոնում սկսվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ես կպաշտպանեմ, որ մենք պահպանենք ՆԱՏՕ-ն այնպես, ինչպես այն նախատեսված էր 75 տարի առաջ՝ պաշտպանական դաշինք», - գրել է Օրբանը ֆեյսբուքյան իր էջում։
Օրբանը հուլիսի 5-ին պատվիրակության հետ ժամանել է Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա Մոսկվա կատարած այցն անվանել է խաղաղության առաքելության հաջորդ փուլ, որի առաջին փուլը հուլիսի 2-ին Կիև կատարած այցն էր։ Հունգարիայի վարչապետն ասել է, որ մտադիր է շուտով նմանատիպ մի քանի անսպասելի հանդիպումներ անցկացնել։ Երկուշաբթի օրը Օրբանն այցելեց Պեկին, որտեղ ասաց, որ Հունգարիան դեմ է Չինաստանի հետ առճակատմանը։ Չինաստանից հետո Հունգարիայի վարչապետը մեկնել է Վաշինգտոն, որտեղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից բացի, խոստացել է շարունակել աշխատել խաղաղության իր նախաձեռնության վրա և հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։