Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին։
«Թասնիմ»-ը տեղեկացնում է՝ այս մասին ասել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոքթաբա Յուսեֆին։
Նրա խոսքով, նոր նախագահը երդմնակալության արարողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի իր ծրագիրն ու կառավարության կազմը։
Երկրի խորհրդարանում վստահության քվեի վերջնական նիստից առաջ ներկայացված նախարարների հաստատումը կքննարկվի մեկ շաբաթվա ընթացքում։