Հուլիսի 10-ին հանդիպել եմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ողջունելով Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ գնահատելի է մեր երկրում գործակալության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:
Քննարկել ենք Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, որի համատեքստում ներկայացրել եմ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:
Անդրադարձ ենք կատարել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում քննարկել ենք դրա իրականացման հեռանկարները»,- գրել է Գրիգորյանը: