Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղարին, հայտնի է՝ ինչ են քննարկել

14:47, 10 հուլիս 2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղարին, հայտնի է՝ ինչ են քննարկել

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ավստրիայի Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելին:

 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը:

 

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները: 

 

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և այդ համատեքստում՝ միջազգային համագործակցության շրջանակը:

 

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: