Հետևեք մեզ։

ԱՄՆ ռազմածովային ուժերի աշխատակիցը փորձել է հասանելիություն ստանալ Բայդենի բժշկական տվյալներին

15:03, 10 հուլիս 2024
ԱՄՆ ռազմածովային ուժերի աշխատակիցը փորձել է հասանելիություն ստանալ Բայդենի բժշկական տվյալներին

ԱՄՆ ռազմածովային ուժերի աշխատակիցը փետրվարին փորձել է հասանելիություն ստանալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բժշկական տվյալներին, ինչի համար նա ենթարկվել է կարգապահական տույժի, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Թիմ Հոքինսին։


Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի վերջին։ Խոսքը մի աշխատակցի մասին է, ով նշանակվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի բժշկական ստորաբաժանումում, որը գտնվում է Վիրջինիայում։


«Նավաստին մուտք է գործել զինվորականների թվային հիվանդների պորտալ և «հետաքրքրությունից դրդված» մուտքագրել է Բայդենի անունը որոնողական համակարգում», - մեջբերում է հրատարակությունը Հոքինսի խոսքերը։

 

Նա հավելել է, որ աշխատակցին չի հաջողվել գտնել ԱՄՆ նախագահի հետ կապված որևէ գրառում: Միջադեպի հետաքննությունն ավարտվել է ապրիլին։ 

Վերլուծական