Հետևեք մեզ։

«Հայաստանն արագորեն զինվում է, նրա Սահմանադրության մեջ կան պահանջներ Ադրբեջանի ինքնիշխանության դեմ». Բայրամով

15:32, 10 հուլիս 2024
«Հայաստանն արագորեն զինվում է, նրա Սահմանադրության մեջ կան պահանջներ Ադրբեջանի ինքնիշխանության դեմ». Բայրամով

2024 թվականի հուլիսի 9-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու շրջանակներում հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: 

 

«Հայաստանը շարունակում է ականներով սպառնալ խաղաղ բնակչությանը, Հայաստանն արագորեն զինվում է»,-այսպիսի միտք է արտահայտել Բայրամովը։

 

Միաժամանակ նա նշել է, որ «Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական տարրերի նախաձեռնող, շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում»։

 

«Չնայած խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրության մեջ կան Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներ»,-ասել է նա։