Հետևեք մեզ։

Ի՞նչ պատճառով է Теаm Telecom Armenia-յի ծառայությունների հասանելիությունը սահմանափակ

16:39, 10 հուլիս 2024
Ի՞նչ պատճառով է Теаm Telecom Armenia-յի ծառայությունների հասանելիությունը սահմանափակ
Теаm Telecom Armenia-ն տեղեկացնում է,  որ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետ ծառայությունների հասանելիության սահմանափակում:
 
«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
 
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: