Մենք 75 տարի առաջ միավորվեցինք ընդդեմ ԽՍՀՄ-ի, իսկ հիմա պետք է դա անենք Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը, ով հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Նա նշել է, որ «չի կարելի թույլ տալ Ռուսաստանի իշխանություններին համաշխարհային մակարդակով վերականգնել քաղաքական գերակայությունը»։
«Ռուսաստանը հիմա էլ չի հրաժարվում իր իմպերիալիստական շահերից, քանի որ Վլադիմիր Պուտինն իր առջեւ խնդիր է դրել վերականգնել Խորհրդային կայսրությունը՝ ԽՍՀՄ-ը։ Այսօր մեծ ափսոսանքով եմ ուզում ասել, որ մենք շատ ուշ հասկացանք և՛ դա, և՛ որ բավականաչափ պատրաստված չէինք նոր մարտահրավերներին։ Պատմությունը կրկնվում է։Սա նշանակում է, որ ամենաուժեղ պետությունը կատարյալ ռազմական և տեխնոլոգիական ներուժ ունեցող պետությունն է։ Դրա համար պետք է ավելի շատ գումար ծախսել սպառազինության վրա։
ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ եվրոգոտու երկրները դեռ երկար կշարունակեն իրենց աջակցությունը Ուկրաինայի ռազմական ներուժի ամրապնդմանը.
«Ինչպես նախկինում, մենք հանձնառու ենք ապահովել Ուկրաինայի հուսալի պաշտպանությունը։ Մենք դա անում ենք ոչ թե այն պատճառով, որ դրա կարիքն ունենք, այլ այն պատճառով, որ դա կարևոր է: Ամբողջ Եվրոպայի շահերից է բխում Ուկրաինայի կառավարության և ժողովրդի կողքին լինելը։ Որովհետև սրանով մենք ապահովում ենք նաև Եվրոպայի անվտանգությունը։ Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է միայն այս երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում։ Դրա համար Ռուսաստանը պետք է նահանջի իր սահմաններում և դադարեցնի վտանգ ստեղծել հարևան պետությունների համար»։
Վերջում Բորելը հավելել է, որ Եվրամիությունը նախատեսում է Կիևում հատուկ գրասենյակ բացել՝ Ուկրաինայում սկսնակ նախագծերին աջակցելու համար։