Հետևեք մեզ։

Գնել Սանոսյանը կրկին այցելել է Կիրանց

17:11, 10 հուլիս 2024
Գնել Սանոսյանը կրկին այցելել է Կիրանց

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր կրկին այցելել է Կիրանց:

Նախարարը տեղում, մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ, հետևել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ 

Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։

Նախարարը տվել է մի շարք նոր հանձնարարականներ։