Հետևեք մեզ։

Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով հանդիպումը

18:44, 10 հուլիս 2024
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Միրզոյանի և Բայրամովի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 10-11-ը՝ Ալմաթիում: Իսկ ամերիկյան հարթակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նախորդ բանակցությունն անցկացվել է 2023-ի հունիսի 27-ից 29-ը: Նշված երեք օրում եղել են ինչպես Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումներ, այնպես էլ հանդիպումներ եռակողմ ձևաչափով, որոնց մի մասին ներկա է եղել Բլինքենը, իսկ որոշ հանդիպումների՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: