Հետևեք մեզ։

Փաշինյանն ընդունել է Ջիրո դ'Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրենին

18:49, 10 հուլիս 2024
Փաշինյանն ընդունել է Ջիրո դ'Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջիրո դ'Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրեն Միշել Նապոլիին:
 
Վարչապետը կարևորել է հեծանվասպորտի զարգացումն ու մասսայականացումը մեր երկրում, ինչը կնպաստի նաև առողջ ապրելակերպի խթանմանը:
Հանդիպմանը քննարկվել են վերը նշված հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչների հետ համագործակցությամբ Հայաստանում միջազգային մրցաշարի կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով: