ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները Գյումրիի Ավստրիական մանկական բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարեկները Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ մի երեխա լաց է լինում:Նրանք, մոտենալով նշված վայր, տեղում պարզել են, որ Վարդանանց հրապարակում գտնվող ձին երեխայի աջ թևը կծել է:Տեղում նրանք երեխային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են հիվանդանոց, իսկ պարեկների մեկ այլ խումբ էլ Վարդանանց հրաապարակում հայտնաբերում են ձիերը և տեղում հերթապահություն են իրականացնում, մինչև կժամանի օպերատիվ խումբը:
Կայքի տեղեկություններով՝ տուժած երեխան 7-ամյա աղջիկ է և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: