Ռուսաստանի Դաշնությունը վերջնաժամկետներ չի սահմանում Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ վարելու համար, հայտարարել է փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Ես ոչ մի վերջնաժամկետ չէի նշանակի կամ ժամկետներ չէի նշանակի, նախագահի դիրքորոշումը միանգամայն պարզ է՝ բանակցությունները տեղի կունենան, երբ Ուկրաինան պատրաստ լինի դրան»,- ասել է նա լրագրողներին «Վալդայ» քննարկման ակումբում։
Նրա խոսքով, այժմ այն, ինչ առաջարկվում է Ուկրաինայի իշխանությունների կողմից, լուրջ քննարկումների հիմք չէ։