«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է․
«Դուք զարմանում եք, որ Վլադիմիր Գասպարյանն ու Լևոն Երանոսյանը խուսափեցին պատասխանատվությունից։ Ներեցեք, իսկ Հայաստանի դատաիրավական համակարգը ու՞մ է կարողացել պատժի։
Այս երկրում մարդասպանների 75 գործը անգամ դատարան չի հասնում։ Այս երկրում բնակարանային գողերի 85 տոկոսի գործը դատարան չի հասնում։
Այս երկրում նույնիսկ պետական դավաճանության համար բռնած մարդկանց մեծ մասին են ազատ արձակում։ Այս երկրում արդեն համատարած կաշառք են վերցնում ու չեն բռնվում։
Ինչի՞ց եք զարմանում»։