«Յուվենտուսը» հայտարարել է «Նիցայի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամի տեղափոխության մասին, գրում է Armsport.am-ը։
23-ամյա ֆրանսիացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Թյուրամը «Նիցայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։ Թուրինյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 21 մլն եվրո։
Կեֆրեն Թյուրամը Լիլիան Թյուրամի որդին է, ով 2001-ից 2006 թվականներին հանդես է եկել «Յուվենտուսում»։ Բացի այդ, նրա ավագ եղբայրը՝ Մարկուսը, հանդես է գալիս «Ինտերում»։