Բրիտանական Հերթֆորդշիր կոմսության Բուշեյ քաղաքում սպանվել են BBC-ի սպորտային մեկնաբան Ջոն Հանթի կինը և երկու դուստրերը, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Երեքշաբթի երեկոյան ժամը 19-ի սահմաններում ոստիկանությունը և շտապօգնությունը ժամանել են հանցագործության վայր և հայտնաբերել վնասվածքներ ստացած երեք կանանց, որոնք տեղում մահացել են»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ոստիկանության խոսնակ Ջոն Սիմփսոնը։
Կանայց 25, 28 և 61 տարեկան են։