Հուլիսի 10-ին Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումը:
«Ես շատ ուրախ եմ այսօր հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղ բանակցությունների ուղղությամբ, որոնք նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի երկրների և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման համար։ ԱՄՆ-ը Եվրամիության և մյուս գործընկերների հետ աջակցել է գործընթացին: Այսօրվա հանդիպումը հնարավորություն է վերանայելու արձանագրված առաջընթացը»,-ասել է պետքարտուղարը։