Հետևեք մեզ։

Լարված իրավիճակ և ոստիկանական պատ՝ Կարմիր սարը շահագործելու թեմայով «լսումներին» (տեսանյութ)

21:13, 10 հուլիս 2024

 

Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, որն օգտագործվում է ցեմենտի արտադրության մեջ, այսօր հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ«ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ«ՕՐԴ» ՍՊԸ«ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում։ Կարմիր սարում կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ, որոնց առկայության դեպքում արգելվում է հանքարդյունաբերության իրականացումը։ Արարատի մարզի Կարմիր սարին հարող և իրենց բարձրարժեք գյուղատնտեսությամբ հատնի մի քանի գյուղերին՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի, սպառնում է տնտեսական ուղղվածության փոփոխություն, ինչպես նաև էկոլոգիական և սոցիալական խորը ճգնաժամ։ Այգեզարդ գյուղի բնակիչները հանրագիր են ներկայացրել 2300 ստորագրությամբ՝ Կարմիր սարում հանքարդյունահանման դեմ։