Air France-ը հերքել է Ֆրանսիայից Ռուսաստան ուղիղ չվերթների վերսկսումը` նշելով, որ համապատասխան տոմսերը սխալմամբ տեղադրվել են իր կայքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Հուլիսի 10-ին Air France-ի կայքում, երբ փորձել են տոմսեր ձեռք բերել Փարիզից Մոսկվա մեկնելու համար, օգտատերերին խնդրել են տոմսեր գնել հունիսի 13-ին կամ 20-ին մեկնելու ամսաթվերով: Ենթադրաբար, հետադարձ թռիչքներ սպասվել են հունիսի 20-ին և 27-ին, իսկ պատվերի բոլոր փուլերը մինչև տոմսերի վճարումը հասանելի են եղել։
Մեկ անձի համար ուղեբեռով ստանդարտ տոմսերի միջին արժեքը մեկ ուղղությամբ կազմել է մոտավորապես 280 եվրո: