ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը իր պաշտպանական արդյունաբերական համալիրը տեղափոխել է ռազմական հիմքի վրա՝ զգալիորեն մեծացնելով զենքի և զինամթերքի արտադրությունը, և ՆԱՏՕ-ն չի կարող իրեն թույլ տալ հետ մնալ։
«Ռուսաստանը պատերազմական հիմքերի վրա է գնացել պաշտպանական արտադրության առումով, նրանք զգալիորեն մեծացնում են զենքի, զինամթերքի և տեխնիկայի արտադրությունը»,- ասել է Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
Նա մեղադրել է նաև Չինաստանին, Հյուսիսային Կորեային և Իրանին ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու մեջ։
«Մենք, իմ կարծիքով, չենք կարող թույլ տալ, որ Դաշինքը հետ մնա»,- ասել է Բայդենը։