Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հերթական անգամ սխալ է արտահայտվել և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ասել է, որ քնել է նրա կնոջ հետ։
Սոցցանցի օգտատերերը կարծիք են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ միանշանակ հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կնոջ մասին՝ Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին իր ելույթում։ Ուղիղ հեռարձակումը հուլիսի 10-ին հեռարձակել է Sky News-ը։
«Ես հասկանում եմ, որ ... Ձեր կնոջն անձամբ խնդրել եմ, որ մի որոշ ժամանակ էլ պաշտոնավարեք։ Ներողություն»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Ըստ սոցցանցերի օգտատերերի՝ Բայդենը սխալ է խոսել և իբր ասել, որ քնել է Ստոլտենբերգի կնոջ հետ։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահը չի սխալվել իր ելույթում և ասել, որ խոսել է դաշինքի գլխավոր քարտուղարի կնոջ հետ։
Բայդենի արտահայտությունը լսելուց հետո Ստոլտենբերգը ծիծաղել է, բայց հետո նրա դեմքին լարվածություն է նկատվել: