Հետևեք մեզ։

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություն կլինի

00:00, 11 հուլիս 2024
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություն կլինի

Հայաստանի մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում. մասնավորապես՝ Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նույն նպատակով հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում. մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ  երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և ճանապարհային նշաններ կտեղադրվեն: