Հետևեք մեզ։

Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրանք է ներկայացվել

00:11, 11 հուլիս 2024
Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրանք է ներկայացվել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ նախկին պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մեղադրվում է քաղաքապետ եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը 6 միլիոն դրամով օտարելու համար:

Ինչպես հայտնում է «Լուրեր»-ը, 2015-2017 թվականներին Արտաշատի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Արգամ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում, բայց չի առարկել։

Արգամ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում, բայց չի առարկել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցվի: Այս գործով մեղադրյալ է նաև Արտաշատի 14 տարվա մեկ այլ քաղաքապետ: Նա ևս համայնքային գույքը շուկայականից էականորեն ցածր գնով մտերիմներին է օտարել: