Հետևեք մեզ։

Ավտովթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը. Shamshyan.com

00:39, 11 հուլիս 2024
Ավտովթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը. Shamshyan.com

Հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Վիրաբյանը իր վարած Honda մակնիշի 006 LL 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Բազմաբերդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ժամեր անց Տ. Վիրաբյանը «ձախ դաստակի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Կայքի տեղեկություններով՝ վթարի ենթարկված Տ. Վիրաբյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ մինչ այդ եղել է Երևանի փոխքաղաքապետ։