Հետևեք մեզ։

Ոչ ոք չի կարող ասել, թե երբ և ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, բայց մենք գիտենք, որ երբ ավարտվի, մենք պետք է ապահովենք, որ պատմությունը չկրկնվի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

15:28, 21 ապրիլ 2023
Ոչ ոք չի կարող ասել, թե երբ և ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, բայց մենք գիտենք, որ երբ ավարտվի, մենք պետք է ապահովենք, որ պատմությունը չկրկնվի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներն այն կարծիքին են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց այժմ ուշադրության կենտրոնում այն է, թե ինչպես ապահովել Ուկրաինայի հաղթանակը։ Այս մասիմ Գերմանիայում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը, ով նախօրեին այցելել էր Կիև։

 

«Երեկ Կիևում ես հայտարարեցի, որ Ուկրաինայի ապագան եվրատլանտյան ընտանիքում է, և ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց այժմ հիմնական ուշադրությունը այն ուղղությամբ է, թե ինչպես ապահովել Ուկրաինայի հաղթանակը»,- ​​ասել է նա։

 

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ պատերազմի ավարտից հետո Կիևը պետք է զսպիչ միջոցներ ունենա՝ կանխելու նոր հարձակումը։ Նրա խոսքով՝ պատերազմի ավարտից հետո անհրաժեշտ կլինի աջակցություն Ուկրաինային՝ ապահովելու համար, որ Ուկրաինան ունենա ռազմական հնարավորություններ՝ կանխելու նոր հարձակումը։

 

«Ոչ ոք չի կարող ասել, թե երբ և ինչպես կավարտվի այս պատերազմը, բայց մենք գիտենք, որ երբ այս պատերազմը ավարտվի, մենք պետք է ապահովենք, որ պատմությունը չկրկնվի, որ Ռուսաստանը չկարողանա շարունակել հարձակվել Ուկրաինայի վրա և պատերազմ վարել՝ խաթարելով եվրոպական անվտանգությունը»,- ասել է Ստոլտենբերգը։