Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի և նրա դաշնակիցների կողմից նախապատրաստվող երկրորդ միջազգային խաղաղության գագաթնաժողովին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Բլումբերգ» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են մինչև նոյեմբեր կազմակերպել խաղաղության երկրորդ միջազգային համաժողովը և այդ միջոցառմանը հրավիրել Ռուսաստանին։
Նշենք, որ Ուկրաինայի հարցով առաջին խաղաղության համաժողովը կազմակերպվել էր Շվեյցարիայում այս տարվա հունիսին։ Ռուսաստանը հրավիրված չի եղել արևմտյան երկրների կողմից կազմակերպված խաղաղության համաժողովին։