ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Վրաստան։
Դիվանագետն այս մասին նշել է «X» հարթակում իր գրառման մեջ՝ հավելելով, որ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով։
«ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով, որոնք վտանգում են Վրաստանի եվրաատլանտյան ապագան»,- ասել է Զեյան։
Նշենք, որ պետքարտուղարի օգնականը Վրաստանից հետո կայցելի Հայաստան։ Այցը նախատեսված է մինչև հուլիսի 17-ը։