Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը՝ ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է Սյունիքի օդանավակայան, եղել է նաև սահմանամերձ համայնքներում։
«Պատիվ է նախորդ շաբաթավերջում Կապանում հյուրընկալել Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Դեսպանն այցելել է Սյունիք օդանավակայան և սահմանամերձ մի քանի համայնքներ», - նշված է ԵՄ դիտորդական առաքելության գրառման մեջ։