Հետևեք մեզ։

Ալլահշուքյուր Փաշազադեն բարեկամության կոչ է անում Հայ եկեղեցուն՝ պայմանով

15:28, 21 ապրիլ 2023
Ալլահշուքյուր Փաշազադեն բարեկամության կոչ է անում Հայ եկեղեցուն՝ պայմանով

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն բարեկամության կոչ է անում Հայ եկեղեցուն, միևնույն ժամանակ նշելով՝ «Ադրբեջանի հետ թշնամական լեզվով չի կարելի խոսել»: 

 

Ըստ նրա՝ Ամենայն հայոց Կաթողիկոսի հայտարարությունները «հարիր չեն կրոնավորներին». «Հայ կաթողիկոսը շփոթել է կրոնն ու քաղաքականությունը: Նրա՝ նոր պատերազմի կոչերը ցույց են տալիս, որ նա դարձել է քաղաքական հավակնությունների զոհ»:

 

Նշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մտքին։


«Մենք լիահույս ենք, որ խնդիրը միջազգային հանրության, մեր ժողովրդի ջանքերի արդյունքում պիտի ունենա իր կարգավորումը։ Մենք չենք կարծում, որ հայտարարությունները, թե Արցախը նախկին իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի կազմում, տեղին են, և որևէ կերպ կարող են նպաստավոր լինել հարցի կարգավորման համար։ Պետք է չշտապել, հակառակը, ամեն կերպ պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել էր Կաթողիկոսը: