Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան որոշել են ստեղծել համակարգված ռազմական շարժունակության միջանցք։
«РБК-Украина»-ն հայտնում է, որ այս մասին «X» սոցիալական ցանցի իր հաշվում հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
«Այսօր Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում իմ բուլղարացի և ռումինացի գործընկերներ Աթանաս Զապրյանովի և Անխել Թիլվերի հետ ստորագրել ենք մտադրությունների նամակը ներդաշնակ ռազմական շարժունակության միջանցքի ստեղծման վերաբերյալ»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով, աշնանը Ալեքսանդրուպոլիսում (Հունաստան) տեղի կունենա եռակողմ հանդիպում, որտեղ կքննարկվեն նախատեսված միջոցառումների իրականացումը:
Հույն նախարարը նշել է, որ ռազմական միջանցքն անցնելու է ՆԱՏՕ-ի արևելյան թևով։
Ծրագիրը նախատեսում է չորս նավահանգիստների և դրանց հարակից ենթակառուցվածքների ու ցանցերի ինտեգրում: Ստեղծված միջանցքը կկապի Սալոնիկն ու Ալեքսանդրուպոլիսը բուլղարական Վառնայի և ռումինական Կոնստանցայի հետ։
Այս փաստաթուղթը կապահովի, որ զորքերը կարող են տեղափոխվել մի վայրից մյուսը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս և ազատորեն հատել սահմանային կետերը իրենց առաքելությունը կատարելիս՝ զգալիորեն նվազեցնելով ներկայումս պահանջվող ժամանակը և բյուրոկրատական ընթացակարգերը: