Հետևեք մեզ։

Այսուհետ դպրոցներում պատմության ուսուցանումը կիրականացվի «Հայաստանի պատմություն» անվան ներքո

11:51, 11 հուլիս 2024
Այսուհետ դպրոցներում պատմության ուսուցանումը կիրականացվի «Հայաստանի պատմություն» անվան ներքո

Կրթական չափորոշչի մեկ այլ կետով որպես պարտադիր առարկա ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան, սա մեղ համար այս պահին խնդրահարույց է թվում, «Հայք» բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է Հայաստան, հայեր, սակայն իրավական պետության պատմության ներկայացման դասավանդման գործընթացում լիարժեք չի փոխանցում պետականության գաղափարը։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։


«Նախագծով առաջարկում ենք պատմության ուսուցանումը իրականացնել «Հայաստանի պատմություն» անվան ներքո»,- ասաց Անդրեասյանը։


Նա նշեց, որ ուսումնասիրել են տարածաշրջանային և այլ երկրների փորձերը, իսկ խոսքը գնում է ոչ թե առարկայի բովանդակության փոփոխման, այլ առարկայի բովանդակության ներկայացման փոփոխության մասին։ Ըստ նրա՝ նորովի վերագնահատվելու են պատմական այն իրադարձությունները, երբ տեղի է ունեցել պետության կորուստ և սովորողների մոտ ձևավորվելու է հնարավոր մարտահրավերների նկատմամբ վերլուծական, քննական հայացք։