Այն բոլոր պետությունները, որ մենք ունեցել ենք՝ տարբեր դինաստիաներ, հարստություններ, պատմության սյուներն են և Հայաստանի պատմության սյուներն են, և մենք այդ սյուներն ուսումնասիրելու վրա ավելի շատ ժամանակ պետք է տրամադրենք։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ «Հայոց պատմության» տրամաբանության մեջ կարող է պարզվել, որ մենք ուրիշ պետությունների ավելի շատ ենք անդրադառնում, քան մեր պետություններին։
«Եթե հավաքական գումարենք, կարող է պարզվել՝ մեր չպետության պատմությունն ավելի շատ է, քան՝ պետության։ Պետության չգոյության պատմությունը պետք է ուսումնասիրենք որպես պետության կորստի պատմություն, դրա պատճառների ուսումնասիրության պատմություն»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ քննադատություններին պետք է ուշադիր լինեն և դրանք օգտագործեն այս նպատակադրումը ավելի որակյալ իրականցնելու համար։
«Սա անհրաժեշտ քայլ է։ Ես ուրախ եմ, որ մենք այս քաղաքական կամքը ունենք»,- նշեց նա։