Մեր պահանջն է, որ արտաշիրիմում անենք և մեր զոհերի մարմինները տեղափոխենք Հայաստան։ Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է 2023 թվականի դեպտեմբերի 19-ի զոհերի հարազատներից Բելլա Գալստյանը։
Նա նշել է, որ նախկին պաշտոնյաների հետ մի քանի անդամ հանդիպել են։
«Ասացին, որ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է եղել արտաշիրիմում անել և տեղափոխել, բայց օրվա ավարտին չեղարկվել է այդ գործընթացը։ Պատճառ չեն նշել, ասել են՝ ադրբեջանական կողմը չեղարկել է։
Դիմում ենք ՀՀ իշխանությանը, խնդրում ու աղաչում ենք, մեր դրության մեջ մտնեն, տեղափոխեն գոնե, զոհվեցին, զոհվելուց հետո մարմինները գերի մնացին, ախր 2 օրվա հուղարկավորված մարմինը թողեցին անտեր»,-նշել է Բելլա Գալստյանը՝ ներկայացնելով, որ երկու եղբայրներին կորցրել է, նրանք Սասուն և Դավիթ Ավանեսյաններն են, որոնցից Սասունի գերեզմանը մնացել է օկուպացված Արցախում։