ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և տևական խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան իր էջում արված գրառմամբ։
Նա նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ գործակցությունը, նաև՝ խաղաղության բանակցությունների զարգացումները