Հետևեք մեզ։

Նա ունեցել է չարորակ հիվանդություն, որը լինում է 50․000 մարդուց մեկի մոտ․ ԲԿ-ի փոխտնօրենը՝ քթի վիրահատության ժամանակ մահացած կնոջ մասին

12:51, 11 հուլիս 2024
Նա ունեցել է չարորակ հիվանդություն, որը լինում է 50․000 մարդուց մեկի մոտ․ ԲԿ-ի փոխտնօրենը՝ քթի վիրահատության ժամանակ մահացած կնոջ մասին

Ցավոք, դժբախտ դեպքը տեղի է ունեցել մեր կլինիկայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արթմեդ» կլինիկայի փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանը՝ անդրադառնալով քթի վիրահատության ժամանակ այդ ԲԿ-ում 32-ամյա կնոջ մահվան դեպքին։

«Բժշկի կամքից անկախ հաճախ են լինում բարդություններ, որոնք կանխատեսելի չեն: Դեպքը շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է (Չարորակ հիպերթերմիա), որը լինում է 50․000 մարդուց մեկի մոտ և դժվար է ախտորոշել: 


Ցավակցում եմ մահացածի հարազատներին: 


Բայց բժիշկը, ում մոտ մահացել է հիվանդը, ես չեմ: Ուղղակի, որպես բուժ գծով փոխտնօրեն, հերքումը ես եմ տվել: Դրա համար է համացանցում շրջանառվում իմ անունը և նկարը»,- գրել է Ղարիբյանը։

 

2 անչափաhաuների մայրը քթի վիրաhատnւթյան ժամանակ մաhացել է