Հետևեք մեզ։

Զանգում են շատ հիստերիկ ձայնով, ներկայանում են իբրև այդ մարդու երեխա․ փորձագետը զգուշացնում է նոր խաբեության մասին

13:05, 11 հուլիս 2024
Զանգում են շատ հիստերիկ ձայնով, ներկայանում են իբրև այդ մարդու երեխա․ փորձագետը զգուշացնում է նոր խաբեության մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է հեռախոսազանգերի միջոցով տարածված նոր խաբեության մասին․ «Զանգում են շատ հիստերիկ ձայնով, լացելով, ներկայանում են իբրև այդ մարդու երեխա, բարեկամ։ Մի քանի սցենար են կիրառում։ Մեկը, թե իբր մեքենայի տակ է ընկել, հիվանդանոցում է։ Ասում են՝վատ են, չեն կարողանում խոսել ու հեռախոսը փոխանցում են, օրինակ «բուժքրոջը»։ Մարդկանց նման վիճակի մեջ գցելով փող են կլպում։ Կարող է թվալ, թե էշություն է, բայց ինչ-որ մարդկանց վրա կազդի։ Եղած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բազաներ ունեն և կարողանում են թիրախային զանգել։ Զանգերը շատանալու են, չվախենաք»,-ասում է փորձագետը։

 

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Samvel Martirosyan (@kornelij)