Խնդրում եմ, որ բոլորի միտքը լինի այն, թե քննարկումների միջոցով ինչ ենք կառուցելու, թե՛ տեսական, թե՛ գործնական իմաստով։ Այս մասին Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանն ասաց Բագրատ սրբազանը;
«Մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների։ Սա մեղք է կյանքում, երբ ունենք հավակնություններ ամենաճշմարիտը լինելու, մանավանդ աշխարհաքաղաքական վերլուծությունների առումով, ինչից մենք լայն իմաստով ունենք սահմանափակ տեղեկություններ»,-ասաց նա։