2023-ի սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ստեփանակերտի բենզալցակայանի պայթյունը և ունենք 21 անհետ կորած։
Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց վառելիքի պայթյունի հետևանքով անհետ կորածներից մեկի կինը։
«Խնդրում ենք, պահանջում ենք՝ որևէ տեղեկություն տան մեր հատարազտների մասին, դիմել ենք ՄԱԿ, ԵՄ, ՀՀ ՄԻՊ, Արցախի իշխանություններին, ՌԴ դեսպանատանը, Կարմիր Խաչին, ոչ մի տեղից ոչ դրական, ոչ բացասական պատասխան չունենք։ Հոկտեմբերի 7-ին ունենք գրանցված զանգ Շուշիից, անհետ կորած Կարենը զանգել է իր ընկերուհուն, փաստացի մինչ օրս այդ զանգի մասով ոչ մի տեղեկություն չկա, մինչ հիմա Կարենի մայրիկի հեռախոսը ԱԱԾ-ում է, բայց զանգը չեն ուզում բացահայտել, ունենք թելեգրամից տարբեր զանգեր, արտերկրի հեռախոսահամարներից, դիմել ենք, բայց ոչ մի տեղեկություն չունենք։ Մենք վստահ ենք, որ մեր տղաները ողջ են և գտնվում են ադրբեջանցու ձեռքի տակ։ Պահանջում ենք՝ գտնեն և բերեն»,-ասաց նա։