Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինքնաթիռը մտել է Պակիստանի տարածք, կործանիչները բաց են թողնվել օդ։
Այս մասին «X» հարթակում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Պակիստանի օդային տարածք մտնելիս Պակիստանի ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչները ողջունում և ուղեկցում են Ադրբեջանի թիվ 1 պատվիրակությանը»,- ասվում է գրառման մեջ։