Հայկական «Ուրարտու» ակումբի չորս ռուս ֆուտբոլիստներ մուտքի արտոնագիր չեն ստացել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Կալևի» հետ հանդիպման համար Էստոնիա մուտք գործելու համար, ասել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
«Մեր թիմում կան Ռուսաստանի ներկայացուցիչներ, ակումբը և մենք բոլորս մինչև վերջին պահը սպասում էինք, որ նրանք մուտքի թույլտվություն կստանան, բայց չստացվեղ»,- ասել է Գունկոն մամուլի ասուլիսում։
«Ուրարտու» - «Կալև» հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ հուլիսի 11-ին։ Պատասխան հանդիպումը Հայաստանում կկայանա հուլիսի 18-ին։