Օսլոյում՝ 62 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի մայրը՝ Սիգրուն Էենը, հայտնում է chess.com-ը։
Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 17-ին։ Կարլսենի ընտանիքը աջակիցներին խնդրել է ծաղիկներ գնելու փոխարեն նվիրատվություն կատարել քաղցկեղի հետազոտության համար:
Ողբերգության պատճառով Կարլսենը հրաժարվել է մասնակցել Զագրեբում (Խորվաթիա) ընթացող Grand Chess Tour մրցաշարին։