Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր է տարբեր հարցեր քննարկել, եթե նույնիսկ կան կարծիքների տարաձայնություններ, Newsweek-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Բնականաբար, մենք ամեն ինչում համաձայն չենք պարոն Պուտինի հետ, սակայն մենք ի վիճակի ենք քննարկել հարցերը և խորամուխ լինել դրանց լուծման կոնկրետ ուղիների մեջ»,-ասել է նա։
Էրդողանը հավելել է, որ Անկարան չի վարում «նախապաշարումներով ծանրաբեռնված քաղաքականություն», այլ խելամիտ մոտեցում է փնտրում խնդիրների լուծման համար։