Թուրքիան չի մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը, Անկարան երկխոսություն է վարում երկու կողմերի հետ, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Newsweek-ին տված գրավոր հարցազրույցում։
«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ չենք մասնակցելու այս պատերազմին: Մեր դիրքորոշումը բացառապես խաղաղության օգտին է: Լուծումը ոչ թե ավելի շատ արյունահեղության և տառապանքի մեջ է, այլ երկխոսության միջոցով ձեռք բերված տեւական խաղաղության... Սա (հակամարտություն - խմբ.) Ուկրաինային ավելի շատ վնաս է հասցրել, քան օգուտ»,- նշել է նա։
Ըստ թուրք առաջնորդի՝ Անկարան երկխոսություն է վարում երկու կողմերի հետ՝ փորձելով նրանց ավելի մոտեցնել խաղաղությանը։