Հետևեք մեզ։

Ռուսական բանակի հայազգի զինծառայող է զոհվել

16:33, 11 հուլիս 2024
Ռուսական բանակի հայազգի զինծառայող է զոհվել

Ռուս-ուկրաինական հակամարտությունում զոհվել է ռուսական բանակի հայազգի զինծառայող Արմեն Առուշանյանը։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի հայերի միությունը։

«Մեր խորին ցավակցություններն ու զորակցության խոսքերն ենք հայտնում Արմեն Ռոբերտի Առուշանյանի հարազատներին և մտերիմներին։ Հավերժ հիշատակ և փառք հերոսին»,-ասվում է միության ցավակցական հաղորդագրության մեջ։