Հետևեք մեզ։

Երևանում կառուցվող շենքում վերամբարձ կռունկը ընկել է 27-ամյա աշխատակցի վրա․ shamshyan.com

16:50, 11 հուլիս 2024
Երևանում կառուցվող շենքում վերամբարձ կռունկը ընկել է 27-ամյա աշխատակցի վրա․ shamshyan.com

Հուլիսի 8-ին Երևանում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել, որի ժամանակ չի պահպանվել աշխատանքային կանոնների անվտանգությունը: Ժամը 12։15-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ  է տեղափոխել մի քաղաքացու հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց  է տեղափոխվել «Քանաքեռ ՀԵԿ» հասցեում գտնվող «Էլիտար թաղամասում» աշխատանքի ընթացքում վերամբարձ կռունկը վրան ընկնելու հետևանքով։ Նա Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Մյասնիկ Զ․-ն է։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Կայքի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Ղափանցյան փողոցի 1/10 հասցեում։ Կառուցապատող՝ «ԱՍԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆՔ» ՍՊԸ-ն է: